Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում կսատարի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն:
«Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին:
Կարևորելով գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու անհրաժեշտությունը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ ներկայացուցիչները իրենց մասով ապահովելու են մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:
Ինչպես արդեն հայտարարել ենք՝ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- ասված է տարածված հայտարարությունում: