Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կհաղթահարեն «Իմ քալը», «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լույս»-ը. այս մասին են վկայում Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության անցկացրած հարցման արդյունքները:
«Երևանի ավագանու ընտրություններում, հարցումների արդյունքներով, քաղաքացիների 60,6 տոկոսը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, 9.2 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ի: Առաջատար եռյակում է նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` 4.3 տոկոս ձայներով»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:
Մանրամասնելով՝ Դաջունցը հայտնեց, որ «Ավագանու ընտրություններում որ քաղաքական ուժի օգտին եք պատրաստվում քվեարկել» հարցին հարցվածների 60.6 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը պատրաստվում է տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, 9.2 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ին, «Լույս» դաշինքին` օգտին` 3.4 տոկոսը, 1.3 տոկոսը` «Երկիր Ծիրանի»-ին , 1.1 տոկոսը` «Ժառանգությանը» , 0.8 տոկոսը, ՀՅԴ-ին, 0.7 տոկոսը` «Օրինաց Երկիր» կուսակցությանը:
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքին պատրաստվում է ձայն տալ հարցվածների 0,7 տոկոսը, «Ռեֆորմիստների կուսակցությանը»` 0,4 , «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքին ` 0,4 տոկոսը և «Հայք» կուսակցությանը` 0.3 տոկոսը»,-ներկայացրեց Դաջունցը:
Հրաժարվել է պատասխանել հարցվածների 11,6 տոկոսը, դժվարացել է պատասխանել 8.9 տոկոսը:
«Մասնագետները փորձել են նաև հրաժարվածների և պատասխանել դժվարացածների ձայները համապատասխանաբար բաշխել կուսակցությունների միջև: Արդյունքում, առանց հաշվի առնելու «դժվարանում եմ պատասխանել» և «հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, ստացվել է, որ 76. 3 քվեարկելու է «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի օգտին , 11.6 տոկոսը «Բարգավաճ Հայաստան»-ի , իսկ 4.3 տոկոսը` «Լույս» կուսակցությունների դաշինքի օգտին: «Հաստատ կարող ենք ասել, որ ընտրություններում կանցնեն «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, միգուցե նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` հաշվի առնելով հետազոտության սխալի տոկոսի հավանականությունը»,-նշեց Դաջունցը:
Հարցվողների 76,4 տոկոսը տեղյակ է եղել, որ սեպտեմբերի 23- ին նախատեսվում է ավագանու արտահերթ ընտրություն: 19,1 տոկոսը դժվարացել է նշել ընտրությունների անցկացման ամսաթիվը, միայն 4.5 տոկոսը տեղյակ չի եղել, որ կայանալու են Երևանի ավագանու ընտրություններ: Դաջունցը նշեց` նախորդ հարցման արդյունքների համեմատ 42.1 տոկոս աճ է գրանցվել այն հարցվողների, ովքեր տեղեկացված են ընտրությունների անցկացման օրվա մասին:
Հնչել է նաև հարց` նշել ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
«Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի անունը նշել է 83. 4 տոկոսը, 70.7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը, 28.3 տոկոսը` «Լույս դաշինք»-ի: «Օրինաց երկիր» կուսակցության անունը նշել է հարվածների 26 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը` 24.8 տոկոսը, ՀՅԴ-ին` 19. 3 տոկոսը:
Ըստ հարցումների արդյունքների` կուսակցությունների կողմից իրականացվող քարոզարշավներին հետևում է 62.4 տոկոսը: Հարցվողների 85. 5 տոկոսը տեսել, հանդիպել է «Իմ քայլը» կուսակցության քարոզարշավներին, 52.6 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավներին, 21.1 տոկոսը` «Երկիր Ծիրանի»-ի, 18.9 տոկոսը` «Լույս» կուսակցությունների դաշինքի, 16.3 «ժառանգության», 11.4 տոկոսը` «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավներին: Տոկոսները աստիճանաբար նվազել են: Հարցվողների 64.7 տոկոսը քարոզարշավներին հանդիպել է հեռուստացույցով, 24. 9 տոկոսը` «Ֆեյսբուք»-ի էջերով , 22.5 տոկոսը` բակերում հանդիպումների շնորհիվ, 17.9 տոկոսը` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերներով, 8 տոկոսը բուկլետներով, արտաքին գովազդով, իսկ 2.6 տոկոսը ռադիոյով:
Ուշագրավ է նաև կուսակցությունների նախընտրական ծրագրերին ծանոթացածների թիվը: 53,8 տոկոսը նշել է, որ ծանոթացել է դաշինքների նախընտրական ծրագրերին, սակայն ոչ ամբողջությամբ, այլ պարզապես որոշակի դրույթների: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրերին ծանոթացել է հարցվածների 88.7 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերին` 51.3 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրերին` 17.8 , իսկ «Լույս» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրերին` 15.9 տոկոսը: Հարցվողները ծրագրերին ծանոթացել են հիմնականում հեռուստացույցի , այնուհետև «Ֆեյսբուք»-ի էջերի միջոցով:
Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող բակային հանդիպումներին մասնակցել է 16.4 տոկոսը: Նրանց 78.4 մասնակցել է «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի հանդիպումներին, 21.2 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ 4.5 տոկոսը «Լույս»-ի հանդիպումներին:
Ընտրություններին միանշանակ մասնակցելու է հարցվածների 72.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 13.7 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 3.6 տոկոսը, հաստատ չի մասնակցելու 8.7 տոկոսը, իսկ 1.1 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հետազոտությունն անցկացվել է դեմ առ դեմ: Մասնակցել է 805 մարդ: Այն անցկացվել է սեպտեմբերի 18-20-ը Երևանի բոլոր վարչական շրջաններում: Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը սակայն, հիշեցրեց` դրանք միայն կանխատեսումներ են: Հետազոտության ընտրանքային սխալը կազմել է 3.5 տոկոս: