Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Երկրորդ համարը միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյան է, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովն ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ և հաջողության դեպքում Երևանի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կշարունակվեն այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել է տարիներ առաջ:
Նա նաև ընդգծեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է 100 մարդուց: Նրա խոսքով' էական փոփոխություններ չկան, սակայն կան նաև նոր դեմքեր. ՀՀԿ գործող ավագանու անդամների մեծ մասն ընդգրկված են ցուցակում: