Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ նշեց, որ մերժում է ընդդիմության այն պնդումը, թե իշխանությունը հող հանձնելու մտադրություն ունի. «Ընդդիմության գործի անունն է սա, չաշխատող խոփը աշխատող խոփին բան պտի ասի: Մեկը որ չի աշխատում՝ էն մեկն է աշխատում, թերություններ է լինում, ուրեմն պիտի քննադատեն, ասեն: Քննադատությունը վատ չի, բայց դե չափի մեջ լինի, մանավանդ՝ երկրի, պետության անվտանգության հարցն է, թող էլի քննադատեն»:


Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում էր, թե խաղաղության փաստաթուղթ է պարտադրվելու իշխանությանն անկախ նրանից,  թե ով է լինելու իշխանության ղեկին, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. . «Դե դա Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետն է, կարծիքն է, բայց վազելով ոչ մեկը տենց բան չի անի: Տենց բան անող էլ չի կարա լինի՝ տանենք-տանք եւ այլն: Ուզում են, բայց փոխարենն ի՞նչ են տալիս: Մի անգամ լսե՞լ եք՝ ասեն՝ էս տալիս ենք, էս տվեք: Հո մենակ ուզելո՞վ չի, չկա՛ տենց բան»:


Մանվել Գրիգորյանը նաև հավելեց, որ հայոց պատմության մեջ առաջին անգամ հայ մարդը՝ որպես կամավորական, օրենսդրորեն ճանաչվեց, և այդ մարդն ինքն է, քանի որ Տիգրան Մեծից հետո դեռ չէր եղել նման բան: «Առաջիկայում էլ շատ  անելիքներ ունեմ ԱԺ-ում ու ահագին խնդիրներ կան, որոնք պետք է լուծեմ»:


Գեներալը խոսեց նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ  ՀՀԿ-ի կուսակցական դիրքերի մասին, նշելով. «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հանրապետականն էնքան ուժեղ էր, որ իրանք իրար էին նեղացնում, ուրիշին չէին նեղացնում: Օրինակ՝ Էջմիածնի տարածքում որ մեր գեներալ Սարոյանը թեկնածությունը դրել էր, ճարեք  մի հոգի,  որ մեկին ստիպել ենք կամ բան ենք արել»,- ասաց Մանվել Գրիգորյանը: