ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստն ընդմիջվեց:
Դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Նիստին ներկա է բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը, ում պաշտպանական կողմի խնդրանքով ներգրավել են դատաբժշկական միջգերատեսչական փորձաքննություն կատարելու հանձնաժողովի կազմում:
Փորձաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը, և այսօրվա դատական նիստին դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ բժիշկ-էնդոկրինոլոգը դատարանին պետք է ներկայացնի իր աշխատանքային փորձի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:
Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ առողջական վիճակի պատճառով:
Դատական նիստն ընդմիջվեց մինչև ժամը 14:30։