Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին այս անգամ էլ դատարան չեն բերել: «Նաիրի» ԲԿ–ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։ Այսօրվա նիստում դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու հարցը։
Տեսանյութը՝ News.am-ի։