Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատականի նիստի ընթացքում պնդում էին, որ Գրիգորյանի առողջական վիճակն ավելի է վատացել, ու նրա հիվանդությունները կալանքի պայմանների հետ համատեղ չեն: