ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կամ փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը, կամ թույլատրել տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։
Բաղդասարյանը որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկեց նաև մինչև 10 մլն դրամի չափով գրավը։
Փաստաբանը փաստելու համար, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։