Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել՝ տասը միլիոն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակելու համար: