ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ «Հայապակի» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին՝ ըստ որի՝ գործարանն ապօրինի ճանապարհով սնանկության է հասցվել, հարկերը և աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել։
«Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես շատ մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նազիկ Ամիրյանը՝ անդրադառնալով «Հայապակի» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ Նշենք, որ Ամիրյանը նախկինում եղել է Բյուրեղավանի «Հայապակի» գործարանի սեփականատերը։
Նա նշեց, որ նոր գնորդը գործարանը գնել է 2004 թվականին և այն ծաղկեցրել է, բավականին մեծ ներդրումներ է կատարել, գործարանը մինչև այսօր աշխատում է։
Անդրադառնալով գործարանում առկա թանկարժեք հայտարարված գույքին՝ տիկին Ամիրյանն ասաց, որ այն պետությունն է ձեռք բերել 1992 թվականին, շշերի արտադրման հոսքագիծ է, տեղափոխելուց այդ ժանամնակ վնասվել է։ Հարցին, թե փչացած վիճակում որքան է գույքի արժեքը, նա պատասխանեց, որ չի կարող ասել։