Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը նպատակ ունի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը ոսկու վերածել:
«Ընդհանուր մարզավիճակս շատ լավ էր Եվրոպայի առաջնության համար: Լավ էի պատրաստվել, բայց պարտվեցի թուրք ըմբիշից: Ինչ-որ տեղ նա ինձից ավելի լավ էր պատրաստվել, բայց հաջորդ անգամ կհաղթեմ նրան: Պետք է ամեն ինչ անեմ, որ բրոնզե մեդալը դառնա ոսկի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգորյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: