«Եռաբլուր» պանթեոնում` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջացառման ժամանակ, հանդիսավոր երդում տվեցին պատանի երկրապահները: Նրանք երդվեցին պատրաստակամորեն ծառայել հայրենիքին: Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը նշեց, որ այս երդումից հետո բոլոր պատանիները դարձան երկրապաներ: «Այս երդումով մեր երեխաները վստահեցնում են մեզ, որ տեր են մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ապագային: Ես դրանում վստահ եմ և հպարտ եմ դրանով»,-նշեց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ներկա երեխաները Հայաստանի ապագան են, ովքեր ձգտելու են պահել այն ամենը, ինչը հաջողվել է ձեռք բերել արյան գնով:
«Ես բոլորիդ հայտարարում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ ունենանք լավ Հայաստան»,-ասաց Մանվել Գրիգորյանը: