Արցախի հանրապետության Մարտակետի շրջանի Թալիշ գյուղն Ապրիլյան քառօրյա պատերազմից, կարելի է ասել, ամենաշատ տուժած բնակավայրն է: Թալիշն այսօր, ցավոք սրտի, դատարկ է: Տներն ավիրված, այգիներն՝ անմշակ, հողերն՝ անտեր- անտիրական: Այսօր էլ հակառակորդը ժամանակ առ ժամանակ կրակում է գյուղի ուղղությամբ, բայց դա չի խանգարում գյուղը վերակառուցելու ծրագիրն իրականացնել: 

 

Թալիշում շինարարություն է ընթանում: Վերակառուցում են գյուղապետարանի ավիրված շենքը, կառուցում են մշակույթի տունը: Շինարարությունը կատարողների թվում կան նաև Ապրիլյան պատերազմից հետո իրենց տները լքած թալիշցիներ, ովքեր ապաստան են գտել Ալաշան բնակավայրում: Մեր հարցին՝ երբ կավարտվի շինարարությունը, շինարարները կես-կատակ կես-լուրջ ասում են՝ իրենք ժամանակավոր ապրում են Թալիշում, ամեն օր մեծ եռանդով սկսում են շինարարությունը: Ասում են՝ պետք է գյուղը նորից մարդկանցով լի լինի: Եվ միգուցե այդպես էլ լինի, ով գիտե: 

 

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com


Քրիստինա Աղալարյան


Արցախ, Թալիշ