Մայիսի 16-ին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի բնակելի շենքերից մեկում կենցաղային գազ է պայթել, ինչի հետևանքով փլուզվել է բնակելի տան մի մասը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ:
Պայթյունի հետևանքով 8 վիրավոր կա, այդ թվում՝ 2 հայ: 1951 թվականին ծնված Սիլվա Մուրադյանը ստացել է ուղեղի ցնցում, իսկ 1970 թվականին ծնված Արմեն Պապյանը՝ ուղեղի ցնցում, կապտուկներ, ճակատի վնասվածք:
Նշվում է, որ վիրավորներից միայն մեկի վիճակն է ծանր: