Եվրահանձնաժողովը (ԵՀ) Facebook-ին տուգանել է 2014 թվականին WhatsApp մեսենջերի գնման պայմանների վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելու համար: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի զետեղված նյութերում:
«Facebook-ը կատարել է երկու առանձին խախտումներ՝ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելով ընկերությունների միաձուլման ձեւում, ինչպես նաեւ հանձնաժողովի՝ տեղեկատվություն տրամադրելու հարցման պատասխանում: Եվրահանձնաժողովն այս խախտումները համարում է լուրջ, քանի որ դրանք իրեն զրկել են գործարքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններից»,- ասված է հայտարարության մեջ:
Facebook-ի դեմ Եվրահանձնաժողովի պաշտոնական հետաքննությունն սկսվել է 2016 թվականի դեկտեմբերին: Բրյուսելում նշել են, որ 2014 թվականին WhatsApp-ի ձեռքբերման գործարքի ուսումնասիրման շրջանակներում ընկերությունը հայտնել էր, որ մտադրություն չունի Facebook-ի եւ WhatsApp-ի օգտատերերի հաշվառման գրանցումների ավտոմատ միավորում կատարել, սակայն 2016 թվականի օգոստոսին դա արվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: