«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Վաղը, ամենայն հավանականությամբ, աշխատանքից կազատվի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Բաբայանին կփոխարինի Գոհար Պողոսյանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո տեղափոխվել էր արդարադատության նախարարություն, սակայն, ինչպես երևում է, վերադառնում է «տուն»: Գոհար Պողոսյանը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր, երբ ԱԺ նախագահ էր Հովիկ Աբրահամյանը»:

 

Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում: