Հ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Հարցին, թե ՀՀ նախագահը վարչապետից առաջարկ ստացե՞լ է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, Նախագահի աշխատակազմից հայտնեցին. «Առաջարկ ստացվել է»։
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը երկար տարիներ ԱԱԾ֊ում էր, նա ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին' ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։