Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ է մտցրել: Ինչպես գրել է «Վեդոսմոստի»-ն՝ վկայակոչելով «Սովէկոն» վերլուծական կենտրոնը եւ Ռուսաստանի երկու արտահանողների բարձրաստիճան կառավարիչների, Ռուսաստանին բաժին կընկնի ներմուծման համար տրված բոլոր թույլատրագրերի սոսկ մինչեւ մեկ քառորդը:
«Վեդոմոստի»-ի տվյալներով՝ նոր սահմանափակումները դարձել են լոլիկի եւ որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխան միջոցը, որը ՌԴ-ն սահմանել է այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական կործանիչը:
Մայիսի 3-ին Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել վերացնելու սահմանափակումները, սակայն, ինչպես նշել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, որոշակի սահմանափակումներ կպահպանվեն երեք – հինգ տարվա ընթացքում:
Դա կապված է ռուս ներդրողների նախագծերի ավարտման հետ, որոնք սկսվել են թուրքական ներմուծման արգելքի պայմաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: