Բելառուսի Նախարարների խորհուրդը հայտարարել է արդյունաբերական ապրանքների որոշ տեսակների արտահանման սահմանափակումներ մտցնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Այս որոշման պատճառ է հանդիսացել հանրապետության սահմանամերձ շրջաններում մթերային ապրանքների աճող պահանջարկը։
Մասնավորապես, այժմ թույլատրվում է արտահանել մինչև 1 կգ հնդկաձավար և ցորենի ալյուր, մի շարք ձավարեղեն (հնդկաձավար, բրինձ, ձավար, վարսակ, կորեկ և վարսակի ալյուր), շաքարավազ, աղ և մակարոնեղեն։ Սահմանափակումները ներառում են բուսական յուղ (մինչև 1 լիտր), ինչպես նաև մսի, կաթնամթերքի և ձկան պահածոներ, բացառությամբ մանկական սննդի' մինչև երեք բանկա: