Արմավիր մարզի Նոր Արմավիր համայնքում այսօր երիտասարդ կին է ինքնասպանություն գործել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝ ժամը 14:30-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում մարդ է կախվել:

Օպերատիվ խումբը քննիչի գլխավորությամբ աշխատում են դեպքի վայրում: «Հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ոստիկանությունից:

Ըստ տեղեկությունների՝ կինն ուներ 1 և 4 տարեկան երկու երեխա, իսկ ամուսինը պայմանագրային զինծառայող է: