Բաքվի Մարդաքյան ավանի իր բնակարանում ինքնասպանություն է գործել Ադրբեջանի ATV հանրային հեռուստաալիքի փոխնախագահ Մագսադ Նուրի կինը' Մեհփարա Մամեդաղա գըզը Քերիմովան (ծնվ. 1972 թ.): Նա կտրել է երակները, ինչի արդյունքում մահացել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը' հղում կատարելով Բաքվի Խազարի շրջանի ոստիկանական վարչության հաղորդագրությանը:

 

Փաստի առնչությամբ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Ինքնասպանության պատճառները դեռեւս հայտնի չեն:

 

Այս տարվա ընթացքում սա Ադրբեջանում գրանցված ինքնասպանության 39-րդ դեպքն է: