Ադրբեջանի գրողների միության անդամ, Սալյանի շրջանի մտավորականների միության ղեկավար 67-ամյա Գուլամ Սադըգովը ինքնասպանություն է գործել' որսորդական հրացանով կրակելով կրծքին: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը: Նրա ինքնասպանության դիմելու պատճառը հայտնի չէ:

 

Գուլամ Սադըգովը երկար ժամանակ ղեկավարել է Սալյանի շրջանի կրթության բաժինը: Նա մի քանի գրքերի հեղինակ է:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, 2014 -ին այդ երկրում արդեն 57 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 9-ը անչափահասներ են եղել, 13-ը' հաշմանդամներ: 4 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: