Ադրբեջանի զինված ուժերի օդուժի գնդապետ-լեյտենանտ Նաթիգ Մալըեւն ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, նա կախվել է սեփական տանը: Այս մասին հայտնել է Բաքվի Յասամալի շրջանի դատախազությունը' նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել զինվորական ավանի տարածքում: Ադրբեջանցի սպայի ինքնասպանության դիմելու պատճառը հայտնի չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է փաստը:

 

2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում զոհվել է 18 զինծառայող, որոնցից 13-ը' ոչ մարտական պայմաններում: Յոթ զինծառայողներ ինքնասպանություն են գործել, 3-ը մահացել են հիվանդությունից, 3-ը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում: 25 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: