Բաքվի Սաբայիլի շրջանի բնակարաններից մեկում դեկտեմբերի 25-ին հայտնաբերվել է Գուսարի շրջանի 24-ամյա բնակիչ Մայիս Գուսար օղլու Գարաեւի մարմինը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է vesti.az լրատվական կայքը' հղում կատարելով Սաբայիլի շրջանի ոստիկանության վարչությանը:
Երիտասարդը կախվել է մուտքի դռանը սեփական փողկապի օգնությամբ: Մ.Գարաեւը բնակարան էր վարձել Բաքվի Թեյմուր Գարիբովի փողոցում: Նա ծառայում էր Ադրբեջանի ռազմածովային ուժերում:
Ինքնասպանության պատճառը դեռեւս պարզ չէ: Նախնական տվյալներով նա խոշոր պարտքեր է ունեցել բանկերից մեկին: Ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Սա 2014 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների ինքնասպանության 14-րդ դեպքն է:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, 2014 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի զինված ուժերում կորուստը կազմել է 88 զինծառայող, որոնցից 56-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: