shamshyan.com․գրում է․


Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։40-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, ձախ նախաբազկի, ձախ դաստակի, աջ գոտկային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ՝ «ձախ սրունքի միջին երրորդականի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Աբգարյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները հրաժարվում են կատարվածի մասին հաղորդում տալուց, սակայն ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ վիրավորներն են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Մաթևոսյանը և նույն քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը։


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։