ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է հուլիսի 4-ին՝ ժամը 10-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: Որոշման նախագիծը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:

 

Օրակարգում լինելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: