Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հերքում է մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ իր ղեկավարած գերատեսությունում աշխատակիցներին ազատում են աշխատանքից. «Կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունից ելնելով, մենք իրականացնում ենք որոշակի փոփոխություններ, որոնց հետևանքով աշխատակիցներ են ուղարկվել կադրերի ռեզերվ, նրանք օրենքով սահմանված կարգով վեց ամիս շարունակելու են ստանալ իրեցն աշխատավարձերը և եթե կան մարդիկ, ովքեր բողոքում են, որ իրենց ազատել են աշխատանքից, թող անուն-ազգանունով ներակայանան ինձ»,-ասաց պաշտոնյան՝ վստահեցնելով, որ կադրային ջարդ չի իրականացվում:
ԼՈւՐԵՐ.com-ի ճշտող հարցին՝ անհրաժեշտ փոփոխությունների հետևանքով թվով քանի՞ հաստիք է կրճատվել և քանի՞ աշխատակից է ուղարկվել կադրերի ռեզերվ, Լևոն Յոլյանը պատասխանեց. «Կադրերի ռեզերվ ուղարկվել է 14 աշխատակից, բայց պետք է նշեմ, որ մենք ունենք նաև նոր մասնագետներով գերատեսչությունը զինելու անհրաժեշտություն»:
Վերահսկիչ պալատի նախագահից հետաքրքվեցինք նաև՝ ի՞նչ խախտումներ են արձանագրել և դրանք գերազանցապես ո՞ր ոլորտներին են վերաբերում. «Մենք այս պահին աշխատում ենք մեր տարեկան հաշվետվության վրա և ըստ ոլորտների, մեր արձանագրած աշխատանքը կտեսնեք հաշվետվությունը հրապարակելուց հետո»,-պատասխանեց նա:
Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ խոշոր խախտումներրի վերաբերյալ ՎՊ-ը լռի՝ հաշվի առելով Իշխան Զաքարյանի մալուխային բացահայտումն ու դրա հետևանքով նախագահից ստացած նկատողությունը, Լևոն Յոլյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, եկեք սպասենք հաշվետվությանը, եթեներով չեմ խոսում, բացահայտումների և արձանագրած խախտումների մասն կխոսենք հաշվետվությունից հետո»: