Բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ՃՏՊ-ի շրջանակում իրավապահ մարմինները խուզարկություն են կատարում «Ավտոկայանների Եվրասիական կորպորացիա»-ում, որի ղեկավարը ձերբակալվել է, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչությունը։
Վարչության ղեկավարի տեղակալ Էլմիրա Գազիզովան հաղորդել է «Ինտերֆաքս»-ին, որ ՃՏՊ-ի ենթարկված ավտոբուսը, քննության տվյալներով, պատկանել է «Ավտոկայանների Եվրասիական կորպորացիա»-ին։
Այնինչ, ընկերության գլխավոր տնօրեն Օկսանա Նիկիտինան ձեռնպահ է մնում իրենց ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի կապակցությամբ մեկնաբանություններից։
«Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը, որն անզգուշությամբ պատճառել է երկու կամ ավելի մարդու մահը» հոդվածով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՌԴ քննչական կոմիտեի Թարաթարստանի քննչական վարչությանը։
«ԿամԱԶ» բեռնատարի և ուղևորատար «Նեոպլան» ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել լույս հուլիսի 2-ի գիշերը Զաինսկ քաղաքից 9 կմ հեռու։ Սամարա-Իժևսկ երթուղու ավտոբուսը շրջվել է ճանպարհին և վառվել։
Վերջին տվյալներով՝ այդ ՃՏՊ-ում 14 մարդ զոհվել է, 12 տուժածներ գտնվում են հիվանդանոցներում։
Տարբեր վարկածներով՝ ավտոբուսի վարորդը կարող էր քնել ղեկին, նրան կուրացրել են բեռնատարի լուսարձակները կամ կորցրել է կառավարումը վազանցի ժամանակ։
Լուսանկարը՝ ՏԱՍՍ