ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հաջորդ տարի ևս մեկ մոլը կբացի Երևանում։ Armtimes.com-ին հասած տեղեկություններով՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «սերվիսի խաչմերուկ» կոչվող տարածքում կառուցվող առևտրի կենտրոնը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին՝ չնայած տարածքում շինաշխատանքներ իրականացնողներին սեփականատերերի այլ անուններ է ասվում:
Այս մոլն ունի առանձնահատկություն, այն տարբերվելու է Երևանում հայտնի առևտրի կենտրոններից իր մասնագիտացված լինելու հանգամանքով:
«Գարաժ մաստեր մոլ»-ը նախատեսված է ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և նմանատիպ այլ պարագաների վաճառքի համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: