Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր Կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի զեկուցման ժամանակ անդրադարձավ աշխատավարձի բարձրացմանն ու դրա հետևանքներին:
Նախարարի համոզմամբ՝ աշխատավարձի բարձրացումը վտանգավոր է, եթե դրան չի նախորդում արտադրողականության աճը. «Դա մենք տեսել ենք նաև 2002, 2008 թվականներին: Տրանսֆերտները մարդու մոտ ստեղծում են ծուլություն, նրա խթանները թուլանում են, ինչը հանգեցնում է ավելի մեծ աշխատավարձի հակվածության: Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունեցանք 2009 թվականին»,-շեշտեց նախարարը: