Քուվեյթի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Պարսից ծոցի ճգնաժամի մասնակիցներին ուղղված համատեղ կոչը դարձել է պետքարտուղար Ռելս Թիլերսոնի մերձավորարեւելյան շրջագայության արդյունքը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարը հուլիսի 10-ի երեկոյան Ստամբուլից Քուվեյթ է ժամանել Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի հրավերով, որը միջնորդ է հանդես է գալիս կարգավորման հարցում: Նա Էմիրությունից մեկնել է Կատար, իսկ հետո՝ Սաուդյան Արաբիա, որպեսզի տարածաշրջանի ղեկավարների հետ քննարկի ստեղծված իրադրությունը:
Էլ Քուվեյթում մամուլի համար փակ բանակցություններում, որոնց մասնակցում էին Թիլերսոնը, Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդական Մարկ Սիդվելը եւ Քուվեյթի ԱԳ նախարարության ղեկավար շեյխ Սաբահ ալ Խալեդ ալ Համադ աս Սաբահը, ընդունվել է համատեղ հայտարարություն:
«Քուվեյթը, ԱՄՆ-ը, Մեծ Բիտանիան բոլոր կողմերին տարածաշրջանում ներկայիս ճգնաժամը շուտափույթ կասեցնելու եւ երկխոսության միջոցով դրա լուծում մշակելու կոչ են արել»,- հաղորդել է KUNA գործակալությունը: Այս առնչությամբ Լոնդոնը եւ Վաշինգտոնը հայտարարել են, որ լիովին հավանություն են տալիս Քուվեյթի ղեկավարի միջնորդական ջանքերին, հաղոդրել է ՏԱՍՍ-ը: