Հունվարի 31-ին հրազենային վնասվածք ստացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը դեպի վատն է գնում: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ աջ անրակի շրջանում հասցված հրազենային վնասվածքը չի առողջանում, ավելին՝ նրա աջ ձեռքը գրեթե ամբողջությամբ չի աշխատում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկությունների համաձայն, առաջիկայում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին վերջնական վերականգնման համար կտեղափոխեն Գերմանիա կամ Իսրայել:
Նշենք, որ նա այժմ գտնվում է «Կարմիր Խաչ» բժշկական կենտրոնում, սակայն իր աջակիցներին հորդորում է այցելության չգնալ իրեն, քանի որ փորձում է վերականգնվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պարույր Հայրիկյանն ինքը ֆեյսբուքյան էջում նշել էր, որ իր առողջական վիճակը դեպի վատն է գնում: Նա գրել էր.
«Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․
Մեկ է, ես վերականգնվելու եմ։ Իսկ եթե ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու, ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպես միահամուռ դավաճանեցիք»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի