Ղրղզստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի տեղակայումը լուրջ սպառնալիք է ստեղծել հանրապետության անվտանգությանը: Այս մասին հարապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտնել է հուլիսի 24-ին Չոլպոն Աթայում կայացած մամուլի ասուլիսում:
«Չեմ թաքցնի, որ որոշ երկրներ մեզ նախազգուշացրել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում հրթիռային հարված հասցնելու մեր տարածքում գտնվող՝ ԱՄՆ-ի ավիաբազային»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այդպես է շարունակվել մինչեւ 2014 թվականը, այնքան ժամանակ, մինչեւ ռազմակայանը դուրս չբերվեց հանրապետությունից: «Մեր մարդիկ մինչ այդ պահը ենթարկվում էին լուրջ վտանգի»,- պարզաբանել է Աթամբաեւը:
Այդ թվում նաեւ այդ պատճառով է, շարունակել է նա, Ղրղզստանը որոշում կայացրել փակելու ամերիկյան ավիաբազն, որը Բիշքեկի օդանավակայանում գոյություն ուներ 2001 թվականից եւ նախատեսված էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողության աջակցման համար:
Ինչպես ճշտել է Աթամբաեւը, Ռուսաստանի հետ նույնպես կնքված է պայմանագիր Ղրղզստանի տարածքում նրա ավիաբազայի տեղակայման շուրջը: Սակայն ՌԴ-ի հետ նոր համաձայնագրում հանրապետությունում նրա ռազմական ուժերի գտնվելու ժամկետը «74-ից կրճատվել է մինչեւ 15 տարի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: