SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հուլիսի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի բնակիչ՝ 57-ամյա Սեյրան Անանյանի Mitsubishi Pajerօ մակնիշի 11 ՕՍ 516 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակողին։

 

Հուլիսի 27-ին ոստիկանություն է մեղայականով ներկայացել Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Էդվարդ Անանյանը և հայտնել, որ ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով ինքը իր «Սայգա 12-Ս» տիպի 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Ս. Անանյանի Mirsubishi-ի ուղղությամբ։