Այսօր' դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Ակբա-Կրեդիտ Ագրկոլ բանկ»-ի դիմաց տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով Դիլիջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձիք են' Դիլիջան քաղաքի Իվանով փողոց 10 տան բնակիչ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, ով Դիլիջանում հայտնի է Նովո մակնավամբ, ու Դիլիջանի ոլորաններում գործող Հաղարծին ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր տղան է, և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, ով Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի տղան է:

 

Առավել մանրամասն' այստեղ: