ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում Վրաստանի իշխանություններին է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Փենսը մեջբերել է Թրամփի խոսքը, որը նշել է, թե «ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին»: Փենսը մաղթել է, որ Վրաստանը դառնա բարգավաճող եւ ուժեղ երկիր:

ԱՄՆ-ի փոխնախագահը երկօրյա այցով Վրաստան է ժամանել հուլիսի 31-ի երեկոյան: Օգոստոսի 1-ին պլանավորված են նրա պաշտոնական հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պատրիարք Իլյա երկրորդի, վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Փենսը մտադիր է այցելել Վրաստանում ընթացող «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժություններ: