Այս շաբաթ Եվրոպայի հարավային հատվածում անոմալ շոգ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը որոշ տեղերում հասել է 44-ի: Ինչպես հաղորդում է BBC-ն, մի քանի երկրներ պաշտոնապես նախազգուշացրել են անոմալ շոգի մասին` կոչ անելով մարդկանց կեսօրին փողոց դուրս չգալ և խմել շատ ջուր:
Օդի բարձր ջերմաստիճան է գրանցվել Իտալիայում, որը նորմայից 10 աստիճանով բարձր է: Դա հանգեցրել է անտառային հրդեհների, որոշ շրջաններում կա երաշտի վտանգ:
Օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված` Ռումինիայում և Լեհաստանում նույնիսկ երկու մարդ մահացել է: Ամբողջ Եվրոպայում տասնյակ մարդիկ արևահարման հետևանքով հայտնվել են հիվանդանոցներում: Օրեր առաջ Սարդինիայում գրանցվել է 44, Սիցիլիայում 42, իսկ Հռոմի շրջակայքում գրանցվել է 43 աստիճան:
Ալբանիայում բանակային ուժերը միացել են հրշեջներին, այնտեղ գրանցվել են անտառային տասնյակ հրդեհներ: Կրակի ծուխը տարածվել է երկրով մեկ:
Եվրոպական «Meteoalarm» օդերևութաբանական կենտրոնի տվյալների այս անոմալ շոգը Եվրոպայում և Բալկաններում պահպանվելու է մի քանի օր: