Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսին, որը հրազենային վերք է ստացել իր դեմ կատարված մահափորձի հետեւանքով, վիրահատել են. նա ծանր վիճակում գտնվում Է Խարկովի Մեշչանինովի անվան շտապ եւ անհետաձգելի օգնության հիվանդանոցում: Այդ մասին ապրիլի 28-ին հաղորդել Է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Հաղորդագրության համաձայն՝ վիրահատությունը տեւել Է երկու ժամ, բժիշկները վերքը որակում են ծանր, վնասվել են ներքին օրգանները: Վիրաբույժ Վալերի Բոյկոյի խոսքով, որը կատարել Է վիրահատությունը, կյանքին սպառնացող վտանգը կպահպանվի մի քանի օր: Այս պահին քաղաքապետը դեռեւս դուրս չի եկել անզգայացումից, շարունակում Է գտնվել վիրահատարանում եւ անգիտակից վիճակում Է:

 

«Վիրահատությունը հաջող Է անցել: Այսուհետեւ հույսներս դնում ենք Աստծո վրա եւ Գենադի Կեռնեսին ուժ ենք մաղթում»,-ընդգծել է Բոյկոն:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կեռնեսի դեմ մահափորձ Է կատարվել. Խարկովի քաղաքապետը մեջքին հրազենային վերք Է ստացել եւ գտնվում Է հիվանդանոցում, վիրահատական սեղանին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Քրեական գործ Է հարուցվել է սպանության փորձի փաստով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: