Shamshyan.com-ի փոխանցմամբ,Վանաձորի բնակիչ 60-ամյա Տիգրան Պեպանյանը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ հոկտեմբերի 5-ին նույն օրը՝ ժամը 16:30-ից մինչեւ 20:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դուռը կոտրելու միջոցով մտել են բնակարան եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար եւ ոսկյա ու արծաթյա զարդեր: Գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ: Դեպքի վայրի հարեւանությամբ բնակվողները հայտնել են, որ գողը կամ գողերը տունը թալանելուց հետո դռան վրա թողել են գրություն, որում գրված է եղել. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ: Իսկ մենք գնում ենք դբա լավը»:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով, թալանված բնակարանը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջը՝ Սուսաննա Դարբինյանին, ով Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենն է, իսկ նրա ամուսինը՝ Վանաձորի քաղաքապետարանի նախկին ճարտարապետն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: