Բեռլինում՝ գերմանական խորհրդարանի առջև նացիստական արգելված ողջույնի համար ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում է SBC-ն:
Ոստիկանության աշխատակիցները նկատել են, թե ինչպես են 36 և 49 տարեկան երկու չինացի զբոսաշրջիկ լուսանկարվում Ռեյխսթագի առջև՝ ցուցադրելով արգելված նացիստական ողջույնը:
Զբոսաշրջիկները ոստիկանությունում հարցաքննվել են և որոշ ժամանակ անց ազատ արձակվել: Իրենց կատարածի համար զբոսաշրջիկները վճարել են յուրաքանչյուրը 500 եվրո տուգանք:
Տվյալ գործողությունը Գերմանիայում արգելված է և հակասում է պետության սահմանադրությանը: