Օգոստոսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է  տեղափոխվել ձախ կողի կտրած ծակած վերքով մի տղամարդ: 

Պարզվել է, որ վնասվածքը հասցրել է տուժողի հորեղբոր որդին. «Դե, վիճաբանություն եղավ: Խեղդում էր պոլի վրա գցած, վեկալավ, աթոռով էր ուզում խփեր, ես էլ դանակը վեկալա, ասի վախցնեմ»,- պատմում է 60- ամյա Խաչիկ Սարիբեկյանը: