Ի պատասխան միգրանտների անօրինական ներթափանցման՝ Ավստրիայի ոստիկաններն ու զինվորականները ուժեղացնում են երկրի արևելյան և հարավային սահմանների հսկողությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ուժեղացված հսկողությունը կգործի Հունգարիայի, Սլովենիայի, Իտալիայի և Սլովակիայի հետ սահմանային անցակետերում: Այս մասին հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան՝ նշելով, որ դա անհրաժեշտ քայլ է, քանի որ այդ ուղղություններով անօրինական ներթափանցման փորձ կատարող անձանց ձերբակալության թիվը նախկինի համեմատ աճել է: