Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ օգոստոսի 13-ին, նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը:
Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հենց այս օրը Սուրբ Տիրամոր հոգին բարձրացել է երկինք:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողի օրհնությունը: Ըստ ավանդության՝ առաջին բերքը բերվում է եկեղեցի եւ միայն օրհնություն ստանալուց հետո կարելի է խաղող ուտել:
Այս օրը առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Այսօր Որդին, աստվածային զորքով ու հրեշտակներով, եկավ Մոր հետևից:
Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց է: