Թբիլիսիում հագուստի տոնավաճառում խոշոր հրդեհ է բռնկվել։ Գիշերվա ընթացքում այն մարել է ավելի քան 20 մարտական հաշվարկ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նախնական տեղեկության համաձայն՝ կրակը տարածվել է 1200 քմ-ի վրա, ամբողջովին այրվել է 15 առևտրային օբյեկտ։ Տուժածներ չկան։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում սա արդեն երրորդ խոշոր հրդեհն է Թբիլիսիի առևտրային օբյեկտներում։ Ավելի վաղ ամբողջովին այրվել է 4-հարկանի «Մանկան աշխարհ» առևտրային կենտրոնը, «Էլիավա» շուկայի մի մասը: