Շվեդիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Քայա Թուրքմենը կանչվել է Շվեդիայի արտգործնախարարություն:
Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Վալսթրոմը տեղեկացրել է, որ ԱԳՆ-ն թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել, թուրքական կողմի հրահանգով Շվեդիայի 2 քաղաքացու՝ գրող Համզա Յալչընի և իրավապաշտպան Ալի Գարավինի ձերբակալման վերաբերյալ:
«Թուրք դեսպանը մեկ անգամ ևս կանչվեց արտգործնախարարություն: Մենք մեր պահանջները և և մտահոգությունները հայտնեցինք կալանավորված Շվեդիայի երկու քաղաքացիների կապակցությամբ»,- արտգործնախարարի հայտարարությունը մեջբերել է թուրքական «Birgün» թերթի կայքը։
Վալսթրոմը թուրքական կողմին զգուշացրել է, որ վերոնշյալ մարդկանց կալանավորումը բացասականորեն կանդրադառնա Թուրքիա-ԵՄ և թուրք-շվեդական հարաբերությունների վրա:
Նա նաև ընդգծել է, որ Ինտերպոլը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակների համար: