Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը՝ կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ:

 

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ումիթ Յալչընը մտահոգություն է հայտնել Քիրբիի խոսքերի առնչությամբ, որով ԱՄՆ պետդեպի խոսնակը հայտնել էր, թե «ԱՄՆ-ն PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում»: Նա ավելացրել էր, որ այս հարցում Թուրքիայի հետ խորհրդակցությունները շարունակվում են: