Անկարայում Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն' բացատրություն տալու բանակցային գործընթացից հետ կանգնելու վերաբերյալ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հայտարարության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haber Turk-ը:
Կիպրոսի նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է դադարեցնել բանակցային գործընթացը կիպրաթուրքերի հետ: Իր որոշումը Անաստասիադիսը մեկնաբանել էր նրանով, որ Թուրքիան բնական գազ գտնելու պատճառաբանությամբ անօրինական ձևով իր ռազմական նավերը տեղակայել է կիպրական կղզուց հարավ ընկած տարածքում, ինչը, նախագահի համոզմամբ, սադրանք է իրենց նկատմամբ: Բանակցությունները դադարեցնելու որոշմանն աջակցել էր նաև Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը: