Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի դիտարկում իրեն որպես ՌԴ նախագահի թեկնածու։
Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Ոչ, չեմ դիտարկում»,-ասել է Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը։
Նախարարը հստակեցրել է, որ իր համար շատ հարմարավետ է ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատելը։
Արտգործնախարարը հավելել է, որ ներկա պահին արտաքին քաղաքական ճակատում կան մի ողջ շարք հանձնարարություններ, որոնք անհրաժեշտ է լուծել։