Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքում: Առավոտյան «Վերնիսաժ»-ի հարևանությամբ առևտրով զբաղվող մոտ 100 աշխատողի Ոստիկանությունն արգելել էր սկսել առևտուրը: Երևանի քաղաքապետարանի և «Վերնիսաժ»-ի տնօրինության որոշմամբ ձեռագործ և ապակե իրերի առևտրով զբաղվողների սեղանիկները հավաքվել էին, իսկ առևտրականների առաջ արգելք դրվել:
Առևտրականներն ասում էին, որ արդեն 20 տարի է՝ իրենք այդտեղ շաբաթ և կիրակի օրերին աշխատում են, դրանով վաստակում իրենց օրվա հացը: Նրանց խոսքով՝ իրենց նախօրոք զգուշացում չի արվել և հիմա էլ այլ առաջարկությունների չեն արվում՝ կապված այլ տեղ տեղափոխվելու հետ: Քաղաքացիները պնդեցին, որ իրենք հանուն իրենց աշխատանքի պայքարելու են միչև վերջ, քանի որ իրենց համար այլ գործ դժվար կգտնվի: