Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավապահ մարմինները 2006թ. մեկնարկած Cross Country գործողության շրջանակներում ձերբակալել են մարդկանց առևտրով զբաղվող 120 անձի և ստրկությունից փրկել 84 երեխայի: Այս մասին հայտնել է ԱՄն Հետախուզությունների Դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:
«Դաշնային բյուրոն ավելի կարևոր առաքելություն չունի, քան մեր երեխաների կյանքի, առողջության եւ ազատության պաշտպանությունը: Ցավոք, փրկված երեխաների և կալանավորված հանցագործների թվի համեմատությունը ցույց է տալիս, որ մենք այս աշխատանքը դեռևս պետք է շարունակենք ավելի լայն թափով»,- հավելել է նա:
Այս ընթացքում իրավապահ մարմիններին հաջողվել է գտնել սեռական և այլ ստրկության վաճառված 6500 երեխաների: «Այս գործողությունը ոչ միայն փողոցից մարդկանց առևտրով զբաղվողներին հավաքելն է, այլ համոզված լինելը, որ մենք մշտապես օգնություն ենք հատկացնում երիտասարդներին, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանացել»,- ասել է ԱՄՆ ՀԴԲ տնօրենը:
Մարդկանց առևտրով զբաղվող հանցագործների ամենաերիտասարդ զոհը եղել է 3 ամսական: Իրավապահները ստրկության վաճառվելուց փրկել են 3 ամսական տղային և նրա 5-ամյա քրոջը: Պարզվել է, որ ընտանիքի բարեկամը մարդկանց առևտրով զբաղվողների հետ գործարք է կնքել՝ երեխաներին 600 դոլարի դիմաց վաճառելու համար: